Գլխավոր էջ





Ճանաչողական այց մայրաքաղաքի թանգարաններ

Հուլիսի 4, 2019

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի "Զբոսաշրջության կառավարում" բաժնի մագիստրանտները դոցենտ Զ.Հայրյանի ղեկավարությամբ հունիսի 29-ին ճանաչողական նպատակով այցելեցին մայրաքաղաքի թանգարաններ: Մագիստրանտները այցելեցին Ավ. Իսահակյանի, Ա.Խաչատրյանի, Ե. Քոչարի տուն թանգարաններ, որտեղ նրանք ծանոթացան ոչ միայն ցուցադրված նմուշներին, այլ նաև թանգարաններում ներդրված նորագույն տեխնոլոգիաներին:

Մագիստրանտների էքսկուրսիոն ծրագիրը նպաստեց ուսանողների կողմից նոր մշակութա-ճանաչողական զբասաշրջային երթուղիների մշակմանը: