«Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողով
Հոկտեմբերի 29, 2018Ս.թ. հոկտեմբերի 26-27 ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնը անցկացրին «Չինաստան-Եվրասիա» խորագրով միջազգային գիտաժողովը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։
Գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ Հայաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից, Պորտուգալիայից, Ուկրաինայից, Պակիստանից, Ղրղզստանից, Ռումինիայից, ՀԱՀ-ից:
Գիտաժողովի նպատակն էր ուսումնասիրել.
- Ինչո՞ւ և ինչպե՞ս է Չինաստանը խորացնում իր դերակատարումը Եվրասիական մայրցամաքում,
- Ի՞նչ նպատակներ է հետապնդում Չինաստանը Եվրասիական մայրցամաքում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով,
- Ինչպիսի՞ քաղաքական և տնտեսական զարգացումներ են տեղի ունենում Չինաստանից դեպի Արևմտյան Եվրասիա և ԱՄՆ-ից ու Ռուսաստանից դեպի Ասիա շրջադարձի պայմաններում,
- Քննարկել Հայաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ընդգրկվելու հնարավորությունները,
- Հայ-չինական հարաբերությունների բարելավման հնարավորությունները ներկա աշխարհաքաղաքական իրադրությունում:
Գիտաժողովի մասնակիցները այցելեցին նաև Մատենադարան: