Տարածաշրջանային անվտանգային միջավայրի փոփոխությունները 44-օրյա պատերազմից հետո
Ապրիլի 2, 2021Քաղաքագիտական ուղղվածության դասընթացների շրջանակներում ս/թ մարտի 25-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում հյուրընկալվեց պատմական գիտությունների թեկնածու Արմեն Պետրոսյանը:
Բանախոսը ներկայացրեց «Տարածաշրջանային անվտանգային միջավայրի փոփոխությունները 44-օրյա պատերազմից հետո» թեման: Քննարկվեցին տարածաշրջանային զարգացումների մի քանի սցենարներ, խոսվեց ՀՀ շահեկան դիրքերի ու այն հնարավորությունների մասին, որոնք կօգնեն երկրում ապահովել կայուն ու անվտանգ իրադրություն: Այդ հնարավորությունների շարքում էին միջազգային իրավունքի շրջանակներում սեփական շահերի առաջքաշումը, դիվանագիտական կորպուսի զարգացումն ու նոր համագործակցությունների ստեղծումը։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին