Գլխավոր էջ





Campus France-ը՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Հոկտեմբերի 31, 2014

«Campus France»-ը ազգային գործակալություն է, որի առաքելությունն է խթանել ֆրանսիական բարձրագույն կրթությունը և մասնագիտական դասընթացները արտասահմանում: Oտարերկրյա ուսանողների ուղղորդում Կրթական ասոցիացիաների և գործակալության հսկողության նախարարությունների սերտ համագործակցությամբ ավելի քան 300 մարդ է կրթվել գործակալության կոմից: Գործակալության «Espaces» կենտրոնը ողջունում է հեռանկարային ուսանողներին և ուղղորդում նրանց Ֆրանսիայում կրության ընտրության ուսումնասիրության գործում: «Espaces» կենտրոնի աշխատակիցները օգնում են ուսանողներին բացահայտել համապատսախան ուսումնական ծրագրեր և հետևել վիզաների տրամադրման կաննոննհերին և այլ վարչական պահանջներին, որոնց մասին հարկ է հոգ տանել նախքան Ֆրանսիա ժամանելը: Հանդիպում օտարերկրյա ուսանողների հետ «Campus France»-գործակալության հեռանկարային ծրագրի միջազգային իրադարձություններին (ցուցահանդեսներ, ֆոռումներ, թեմատիիկ այցելություններ, համալսարանային այցելություններ) մասնակցող այցելուների թիվը տարեկան միջինում կազմում է 160,000 այցելու: Գործակալության հսկողության նախարարությունների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների և ասոցիացիաների համագործակցության շնորհիվ, ծրագիրը նախապես հիմնավոր կերպով պլանավորված է աշխարհագրական և ռազմավարական տեսանկյունից: «Campus France»-ը համապատսախան օտարերկրյա պետությունների և հաստատությունների հետ համատեղ կարող է օժանդակել Ֆրանսիական ուսումնական հաստատություններին միջազգային ուսանողների հավաքագրման գործում: Գործակալությունը կարող է զարգացնել մի շարք գործիքներ/միջոցներ և ծառայություններ, որոնք կօգնեն ուսանողներին կապ հաստատել համագործակցող կրթական հաստատությունների հետ և օգտվել կրթաթոշակներից ուսումնառության ցանկացած մակարդակում/փուլում: Այս միջոցները նպաստում են Ֆրանսիայում ուսումնառության ընտրության, դիրքորոշման և համապատսխան զարգացմանը և մշտադիտարկմանը: Խոշոր կրթաթոշակային ծրագրերի կառավարում «Campus France»-ը կառավարում է օտարերկրյա ուսանողների և կրթաթոշակներից օգտվող ուսանողների շարժունակությունը Ֆրանսիայում կամ արտասահմանում: Գործակալությունը նույնպես օժանդակում է Ֆրանսիացի ուսանողներին ուսուցանել արտասահմանում: Միջազգային հետազոտական ծրագրերի և շարժունակության կառավարմանը ուղղված դիմումների հայտարարություններ Գործակալությունը կառավարում է հետազոտական փոխանակման ծրագրերը, հետազոտական լաբորատորիաներին դիմում հայտարարությունների կազմակերպումից մինչև գիտնականների շարժունակության հսկողությունը: