Գլխավոր էջ





«Բիզնեսի կառավարում» մագիստրոսական նոր ծրագիր

Հունիսի 20, 2012

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի (www.isec.am) «Կառավարում» ամբիոնը հայտարարում է 2012–2013 թվականների ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն` բիզնեսի կառավարում մասնագիտությամբ: 

  Մասնագիտական ծրագրի մասնակից ուսանողները, դասընթացներին հիմնավոր գիտելիքներ կստանան տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, շուկայագիտության, ֆիրմաների գործունեության ֆինանսական անալիզի, ռիսկերի կառավարման, միջազգային բիզնեսի ռազմավարությունների կառավարման, ինովացիաների կառավարման և հարակից այլ թեմաների մասին: 
   Մագիստրատուրայի ուսումնական ծրագիրը ներառում է ինչպես հիմնարար բնույթի դասախոսություններ, որոնք կկարդան տվյալ ոլորտի բարձր որակավորմամբ մասնագետները, այնպես էլ գործնական աշխատանքներ: Ամբողջ դասընթացն անցկացվելու է անգլերեն լեզվով օտարերկրացի ուսանողների և հայերեն տեղացի ուսանողների համար: 
   Դասընթացները կսկսվեն սեպտեմբերի կեսից: Ուսման ավարտին ուսանողներին շնորհվելու է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի  մագիստրոսի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված` միջազգային չափանիշներին համապատասխան, բիզնեսի կառավարման ոլորտի մագիստրոսի գիտական աստիճան: 
   Դիմումներն ընդունվում են ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան դիմորդների կողմից:
   Ծրագրի հետ կապված մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գ.թ. Համլետ Նավասարդյանին: