Սև, սպիտակ, կարմիր` յուրաքանչյուրը կարող է գտնել իր նրբերանգը
Մարտի 19, 2013Կանանց միամսյակի առթիվ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային
կենտրոնում մեկնարկել են կանանց նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումների շարքը սկսվեց նկարչուհի Արփինե Այվազյանի «Շշնջոցներ» ցուցահանդեսով(Ֆինանսներ, 1-ին կուրս):
Սա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է, թեման` կնոջ զգացմունքները: Ա. Այվազյանի խոսքով` սև, սպիտակ, կարմիր գույներով փորձել է պատկերել բոլոր զգացմունքները, և յուրաքանչյուրը կարող է գտնել իր նրբերանգը նկարներում: «Նկարները ստեղծվել են 2007 թ. մինչև 2012 թ. ընթացքում: Մոդեռն ոճի նկարներ և դիմանկարներ են, իսկ վերնագիրը ընտրվել է այն պատճառով, որ կանանց զգացմուքների արտահայտման հիմնական միջոցը շշնջոցներն են»,-ասաց նա:
Ա. Այվազյանի խոսքով` բոլոր նկարները ստեղծվել են իր համար բեկումնային պահին:
«Կարծում եմ, իմ նկարներում պատկերված է երիտասարդ կին, սակայն յուրաքանչյուրը կարող է իր տարիքին համապատասխան զգացմունք գտնել: Կառանձնացնեի «Արծիվն իմ մեջ» նկարը, որը նկարեցի մի կարևոր որոշումից առաջ, դա երկընտրանքի և համոզվածության ապրումների մասին նկար է: Մյուսը «Էյֆորիան» է, երբ հասկացա, որ իրադարձությունն իրեն ամբողջովին սպառել է, և նկարեցի հենց այս գույներով»,- ասաց նա: