Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ն ճանապարհեց իրավագետ և քաղաքագետ մագիստրոսներին

Սեպտեմբերի 12, 2023

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ճանապարհեց 2022/2023 ուստարվա իրավագետ և քաղաքագետ շրջանավարտներին:

Ոգեշնչող ու խորհուրդներով հագեցած էր ԳԿՄԿ իրավագիտության ամբիոնի վարիչ Սիմոն Բաբայանի շնորհավորական ուղերձը՝ ուղղված շրջանավարտներին, ով հորդորեց մշտապես ինքնակրթվել և կատարելագործվել մեր պետության արժանապատիվ քաղաքացի լինելու և իրենց մասնագիտական գործունեությամբ հզոր ու բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԳԿՄԿ պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Կարեն Խաչատրյանը, ով հույս հայտնեց, որ այսօրվա շրջանավարտները մոտ ապագայում արդեն իրենց ուրույն խոսքը կասեն երկրի զարգացման գործում կարևոր դեր ունեցող այս ոլորտում՝ լուծելով առաջնահերթ խնդիրներ և գրանցելով նշանակալի արդյունքներ։

Այնուհետև Ս. Բաբայանը և Կ. Խաչատրյանը շրջանավարտներին հանձնեցին ավարտական դիպլոմները՝ մաղթելով արգասաբեր աշխատանք, մասնագիտական և անձնական հաջողություններ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին