Գլխավոր էջ





Կայացավ ԳԿՄԿ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը

Սեպտեմբերի 9, 2024

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլություն» և «Հանրային կառավարում» բաժինների հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր նիստում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն, տնտ. գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը, ով շնորհավորելով շրջանավարտներին՝ հույս հայտնեց, որ Կենտրոնի պրոֆեսորադասախոսկան համակազմի բարձրորակ աշխատանքի արդյունքում ուսանողներին հաջողվել է իրենց ուրույն տեղը գտնել կարիերայի և կյանքի մեծ հնարավորությունների աշխարհում: «Վստահ եմ, որ Կենտրոնում ստացած գիտելիքներն ու փորձը դրականորեն են ազդել ձեր մասնագիտական կայացման գործընթացում։ Հուսով եմ, որ շատ շուտով ձեզ կտեսնենք նաև մեր շարքերում։ Գիտելիքն ուժ է, որը տալիս է հուսալիություն, կայունություն և ապահովություն։ Թող այս հատկանիշները դառնան ձեր մասնագիտական կայացման ֆունդամենտալ հիմքը։ Շարունակեք ինքնակթփվել, զարգանալ ու զարգացնել մեր պետությունը», - իր խոսքը եզրափակեց Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԳԿՄԿ պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Կարեն Խաչատրյանը, որը հույս հայտնեց, որ այսօրվա շրջանավարտները կդառնան վաղվա օրվա լուսավորիչներ՝ պետության զարգացման այս օրհասական շրջափուլում։

Շնորհավորանքներին միացավ նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը, որը վստահություն հայտնեց, որ շրջանավարտներն իրենց ուրույն տեղը կգտնեն նոր պահանջներ առաջադրող աշխատաշուկայում:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին