Գլխավոր էջ





ԳԿՄԿ շրջանավարտներին հանդիսավոր կերպով հանձնվեցին ավարտական դիպլոմներ

Սեպտեմբերի 8, 2024

Ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Երկրաբանություն», «Սոցիալական մանկավարժություն» և «Կրթության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն, տնտ. գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը շնորհավորելով շրջանավարտներին՝ ընդգծեց, որ որպես գիտակրթական և հետազոտական հաստատություն՝ Կենտրոնն ապահովել է մասնագիտական կայացման ճանապարհի ամուր հենք: «ԳԿՄԿ-ում ստացած ձեր կրթութունը թո՛ղ դառնա կարիերայի ճանապարհ հարթող հաղթաթուղթ, որը կտանի ձեզ դեպի հաջողություն, բարեկեցություն, ֆինանսական անկախություն և ինքնաբավություն: Գիտելիքն օգնում է առաջ գնալ, ուստի՝ շարունակե՛ք ինքնակրթվել ու երբե՛ք կանգ մի առեք արդեն ձեռք բերվածի վրա։ Երբեք մի՛ հուսահատվեք, մի՛ հանձնվեք ու ձգտեք առաջ, քանի որ դուք եք մեր ներկան ու ապագան», - նշեց Ա. Սարգսյանը:

Ուսանողներին բարեմաղթանքների խոսքեր հղեցին նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը, սոցիալական մանկավարժության ամբիոնի վարիչ Հայկ Պետրոսյանը, երկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանը, ամբիոնի դասախոս Խաչատուր Մելիքսեթյանը, ովքեր հանձնեցին շրջանավարտներին ավարտական դիպլոմները՝ մաղթելով բեղուն աշխատանք ու նորանոր վերելքներ։

Հանդիսավոր նիստի վերջում իրենց երախտիքի ու շնորհակալության խոսքն ասացին նաև ուսանողները՝ ստացած գիտելիքների, հմտությունների ու կարողությունների, ինչպես նաև Կենտրոնում ձևավորված ջերմ մթնոլորտի համար:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին