Գլխավոր էջ





Ավարտական դիպլոմների հանձնում ԳԿՄԿ-ում

Փետրվարի 28, 2023

Ս.թ. փետրվարի 28-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Կառավարում» և «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնների հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

Այս հիշարժան օրվա առթիվ իր ողջույնի և բարեմաղթանքի խոսքը հղեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, ով շնորհավորելով շրջանավարտներին՝ ընդգծեց, որ ուսումնառության ընթացքում Կենտրոնը ընձեռել է լայն հնարավորություններ առավել հմտանալու և ձեռք բերելու գիտելիքների հարուստ պաշար, որոնք կօգնեն լինել լիարժեք մրցունակ և ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

Այնուհետև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը և գրադարային-տեղեկատվական աղբյուրների ամբիոնի վարիչ Տիգրան Զարգարյանը հանձնեցին շրջանավարտներին ավարտական դիպլոմները՝ մաղթելով ստացած տեսական և գործնական գիտելիքներով զբաղեցնել իրենց ուրույն տեղն աշխատաշուկայում, ապրել և արարել հայրենիքում և իրենց գործունեությամբ նպաստել հայրենիքի զարգացմանն ու շենացմանը:

Ուսանողները ևս անմասն չմնացին և իրենց երախտիքի խոսքն ուղղեցին ինչպես բուհի ղեկավարությանը, այնպես էլ ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին նվիրումի, փոխանցած գիտելիքների, ինչպես նաև ձևավորված ջերմ մթնոլորտի համար:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին