Հեռավար դասընթացների հավաստագրերի հանձնում
Ապրիլի 13, 2015Ս.թ. մարտի 25-ին, մարտի 27-ին և ապրիլի 10-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ հեռավար դասընթացների հավաստագրերի շնորհումը դասընթացների շրջանավարտներին: Առավել քան 250 մասնակցի, որոնք բարեհաջող ավարտել էին հեռավար դասընթացները, շնորհվեցին հավաստագրեր, որոնք կօգնեն շրջանավարտներին գտնել իրենց տեղը ներկայիս աշխատաշուկայում՝ զինված նոր գիտելիքներով և հմտություններով:
Հեռավար կրթությունը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում իրականացվել է ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ: