Գլխավոր էջ





Մրցանակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 48-ամյակի կապակցությամբ

Դեկտեմբերի 4, 2019

Ս/թ դեկտեմբերի 2-ին Երևանում (Դվին մյուզիք հոլլ) նշվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 48-ամյակը: ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև կրթության և մշակույթի ոլորտում հարաբերությունների ամրապնդման նպատակով դեսպանությունը հանդես էր եկել մի շարք նախաձեռնություններով:

Նախաձեռնությունների շրջանակում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի արևելագիտության ամբիոնի երկու ուսանողներ Անի Սարուխանյանը և Նվարդ Աղավյանը արժանացան ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության կողմից ՀՀ բուհերի լավագույն արևելագետ ուսանողներին տրամադրվող մրցանակներին, որը նրանց հնարավորություն է ընձեռում 2020 թ. փետրվարին մեկնել Արաբական Միցյալ Էմիրություններ, շրջագայել տեղի գիտակրթական կենտրոններում և ծանոթանալ նրանց կրթական համակարգին: