Գիտակրթական միջազգային կենտրոնում քննարկվեց ԳԿՄԿ բարելավման պլանի իրականացման ընթացքը
Մայիսի 8, 2019ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության որակի ապահովման բաժնի հրավերով ս/թ մայիսի7-ին տեղի ունեցավ ԳԿՄԿ բարելավման պլանի իրականացման ընթացքի, առկա խնդիրների և հետագա աշխատանքներին նվիրված հանդիպում-քննարկում տնօրինության ընդլայնված կազմով:
Կետ առ կետ քննարկվեցին ԳԿՄԿ բարելավման պլանով նախատեսված 45 գործողությունների ընթացքը, հաշվետվողականության ձևերը, արդյունավետության գնահատման մեխանիզմները: Ծրագրով նախատեսված որոշ գործողությունների հապաղման հետ կապված լսեցին պատասխանատուների մեկնաբանությունները և առաջարկությունները:
Որոշում ընդունվեց ամիսը մեկ անգամ պարբերականությամբ հանդիպել և վերլուծել ԳԿՄԿ բարելավման պլանով նախատեսված գործողությունների և քայլերի իրականացման ընթացքը: