Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի մշտադիտարկում իրականացրեց
Ապրիլի 19, 2019Ս. թ. ապրիլի 16-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը իրականացրեց ԳԿՄԿ-ում գործող երկու խոշոր միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի (Թուլուզի համալսարանի հետ (Ֆրանսիա) և Տուշայի համալսարանի հետ (Իտալիա) մշտադիտարկումը:
Մշտադիտարկման ընթացքում ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը հանդիպեցին միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի համակարգողների, ծրագրերին մասնակցած վարչական, դասախոսական և ուսանողական համակազմերի հետ՝ պարզելու ծրագրի ազդեցության չափը բուհի միջազգայնացման, մասնակիցների մասնագիտական և անհատական աճի վրա: Մշտադիտարկման ընթացքում նաև քննարկվեցին շարժունության ծրագրերում առկա խնդիրները և դրանց լուծման եղանակները, ծրագրի լուսաբանման և պատշաճ հաղորդակցման ուղիները: