«Արտադրական մենեջմենթի» արտագնա դասաժամեր «Արմենիա Վայն» ընկերությունում
Մարտի 23, 2018ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Կառավարում» մասնագիտության հեռակա և առկա ուսուցման մագիստրանտները սույն թվականի մարտի 15-ին «Արտադրական մենեջմենթ» առարկայի արտագնա դասաժամեր անցկացրին «Արմենիա Վայն» հայկական ոգելից խմիչքներ արտադրող ընկերությունում: Արտագնա դասաժամերը անցան քննարկումների և գործնական հարցադրումների ակտիվ միջավայրում։ Արտագնա դասաժամի մասնակիցները տեղում ծանոթացան ընկերության արտադրությանը. արտադրության կառավարման և մարքեթինգի առանձնահատկություններին, գործնական հմտություններին և նրբություններին՝ ինչպես և ինչ պայմաններում են արտադրվում խմիչքները, ինչպիսի տեխնոլոգիաների կիրառմամբ են հայտնվում շուկայում: Ընկերությունն արտադրում է ավելի քան 30 անուն արտադրատեսակ, որոնք սպառվում են թե' ներքին և թե' արտաքին շուկաներում։ Արտագնա դասաժամերի մասնակից ուսանողները իրենց գոհունակությունն են հայտնում «Արմենիա Վայն» ընկերությանը՝ կենտրոնի մագիստրանտներին հյուրընկալելու և հետագա համագործակցության պատրաստակամության համար: