Գլխավոր էջ





Դոկտորական դպրոցների ստեղծման հնարավորությունների քննարկում ARMDOCT ծրագրի աշխատաժողի շրջանակներում

Նոյեմբերի 25, 2022

Ս.թ. նոյեմբերի 14-18-ը Իտալիայի Տերամոյի համալսարանում տեղի ունեցավ ARMDOCT ծրագրի հերթական աշխատաժողովը, որին մասնակցեց նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ծրագրում ընդգրկված թիմը: Աշխատանքային խմբում ներառված էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, ARMDOCT ծրագրի համակարգող Ատոմ Մխիթարյանը, գիտական հարցերի գծով փոխտնօրեն Նաիրա Հակոբյանը, կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ Գոհար Գրիգորյանը և իրավագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Սեդրակյանը։

Քառօրյա աշխատաժողովի նպատակն էր ՀՀ-ում դոկտորական դպրոցների ստեղծման հետ կապված հնարավորությունների քննարկումը, խնդիրների և խոչընդոտների վերհանումը, համատեղ լուծումների մշակումը։ Նշենք նաև, որ ARMDOCT ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ մշակում է իրավատնտեսագիտական ուղղվածության դոկտորական դպրոցի կրթական ծրագիրը, որի շնորհանդեսը ներկայացվեց Տերամոյի աշխատաժողովի ընթացքում։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին