Ապրիլի 24-ը՝ Վատիկանում
Մայիսի 5, 20182018 թ. ապրիլի 24-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի վարչական անձնակազմը, ԳԿՄԿ «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի դասախոսները և Էրազմուս + ծրագրի շրջանակներում Իտալիայի Տուշայի համալսարանում սովորող ԳԿՄԿ ուսանողները ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգեցին Վատիկանում: Այստեղ կազմակերպվել էր հատուկ միջոցառոմ՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին, որին մասնակից դարձան նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողները: 24 հայ աղջիկներ՝ հայկական երաժշտության ներքո քայլերթի էին դուրս եկել՝ ցուցադրելով Տերյան մշակութային կենտրոնի կողմից հատուկ ստեղծված հայկական տարազները:
Ցուցադրությունից հետո հավաքված հայ բազմությունը քայլեց դեպի Հռոմի հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցի՝ մասնակցելու Ցեղասպանության զոհերին նվիրված Սուրբ պատարագի:
Մանրամասները՝ կից տեսանյութում: