Գլխավոր էջ





ԳԿՄԿ մագիստրանտները հանդես եկան զեկուցումներով հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ

Ապրիլի 19, 2024

Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ՈՒԳԸ անդամները հանդես եկան զեկուցումներով Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպված «Կոռուպցիայի հակազդման քաղաքականության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովին, որն իրականացվում էր համալսարանի և ԵՄՀ Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ: Գիտաժողովին մասնակցում էին բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայում, մագիստրատուրայում և բակալավրիատում սովորող ուսանողներ:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից զեկույցներով հանդես եկան Ուսանողական գիտական ընկերության նախագահ, «Դեղագիտություն» մասնագիտության մագիստրանտ Հռիփսիմե Խաչատրյանը, «Կրթության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողներ Միլենա Պողոսյանը՝ «Կոռուպցիան և նրա կանխարգելման մեթոդները» թեմայով և Մերի Գորգիյանը՝ «Հակակոռուպցիոն քաղաքականությունը և Սինգապուրի կոռուպցիայի դեմ պայքարի փորձի իրականացումը Հայաստանում» թեմայով: Մասնակից ուսանողներն իրականացրել էին համատեղ հետազոտական աշխատանք և մանրամասն ուսումնասիրություն կատարել, որի արդյունքում ներկայացրին բազմակողմանի վերլուծություն և ընդգրկուն զեկույց հակակոռուպցիոն քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին