Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի դասախոս Անժելիկա Այվազյանը՝ Պեկինում կայացած "Workshop in Frontiers of Psychology" աշխատաժողովին

Մայիսի 6, 2019

Սույն թվականի ապրիլի 13-29 Չինաստանի Պեկին քաղաքում Չինաստանի գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպվել էր "Workshop in Frontiers of Psychology" խորագրով աշխատաժողով, որին մասնակցում էին աշխարհի շուրջ 40 պետությունների ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Անժելիկա Այվազյանը:

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հոգեբանության բնագավառում Չինաստանի ձեռքբերումներին, ինչպես նաև ներկայացնելու սեփական գիտական աշխատանքները:

Աշխատաժողովի շրջանակներում քննարկվել և նախանշվել են նաև Չինաստանի գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի համագործակցության հնարավորությունները՝ ուսանողների փոխանակման, աշխատաժողովների և գիտաժողովների կազմակերպման, ինչպես նաև մասնագետների հրավիրման հետ կապված: