Գլխավոր էջ





Համաձայնագիր կրթական զբոսաշրջության զարգացման մասին

Ապրիլի 8, 2021

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Հարավային դաշնային համալսարանի միջև գործընկերային կապեր հաստատելու և ակադեմիական, մշակութային փոխանակման գործընթացներին օժանդակելու նպատակով ս/թ ապրիլի 7-ին ստորագրվել է համաձայնագիր՝ կրթական զբոսաշրջության զարգացման մասին:

Կողմերը պայմանավորվեցին համագործակցություն հաստատել զբոսաշրջության ոլորտում՝ համատեղ հետազոտությունների, ուսանողների և ուսուցիչների փոխանակման նախագիծ-ծրագրերի իրականացման համար: Արդյունքում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Տուրիզմի կառավարում» մասնագիտության ուսանողները հնարավորություն կունենան ս/թ սեպտեմբերին տուրիզմին վերաբերող վարպետության առցանց դասընթացներ ունկնդրելու: Դասընթացները վարելու են Հարավային դաշնային համալսարանի դասախոսները: