ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի նոր նվաճումները
Փետրվարի 25, 2019Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար, ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոս Մելինե Բեգլարյանը և լաբորանտ-հետազոտողներ, ԳԿՄԿ մագիստրոսներ Ստելլա Ստեփանյանն ու Սեդա Ստեփանյանն այժմ գտնվում են Բեռլին քաղաքում: Նրանք մասնակցում են Գերմանիայի ռիսկի գնահատման դաշնային ինստիտուտի (BfR) և ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի(EFSA) կողմից կազմակերպված միջազգային գիտաժողովին (https://www.bfr-akademie.de/english/events/uncertainty-conference.html):
Գիտաժողովին բանավոր և ստենդային զեկույցներով հանդես են գալիս Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի ռիսկի գնահատման և կառավարման լիազոր մարմինների, ինչպես նաև մի շարք առաջատար հետազոտական կենտրոնների և համալսարանների ներկայացուցիչներ: