Հաշվետվողական կոնֆերանս գործատու-Կենտրոնի շրջանավարտներ համատեքստում
Դեկտեմբերի 12, 2016Դեկտեմբերի 10-ի Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի Արամե սրահում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների և գործատուների հաշվետվողական կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցում էին հոգեբանության մասնագիտության գործատուներ Ժեստ հոգեբանական ծառայության կենտրոնը, Նուգա Բեստ, Մեր տունը, Դրոու Էդութայմենթ կազմակերպությունների ներկայացուցիչները: Հաշվետու կոնֆերանսի ընթացքում իրենց ելույթներում գործատուները հնչեցրեցին շնորհակալական խոսքեր՝ ուղղված մասնագիտական կադրեր պատրաստող ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնին, մասնավորապես հոգեբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին՝ շեշտադրելով պրակտիկ հմտություններով ու կարողություններով օժտված հոգեբան-մասնագետների պատրաստման փաստը:
ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը իր ելույթում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի անունից ողջույններ ու բարեմաղթանքներ հղեց նախադեպը չունեցող երկուստեք հաշվետվողկան կոնֆերանսի համար, որը մեկ անգամ ևս փաստում է, որ լինելով մասնագիտական առաջընթացով շահագրգիռ և մասնագիտական շարունական կրթության ջատագով, կենտրոնի հոգեբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմը արդյունավետ է համարում նմանօրիակ միջոցառումների անցկացումը և պարտավորվում է աշխատանքներ ծավալել գործատու-Կենտրոն կապի շարունական ընդլայնման առումով, ինչը միաժամանակ խթանում է և մասնագիտական կրթության կատարելագործմանը և այդ ուղղությամբ պահանջարկ-առաջարկի վերհանմանը:
Ելույթներից հետո տեղի ունեցավ արդյունավետ քննարկում և հարցուպատասխան: