Գլխավոր էջ





«Տուրիզմի կառավարում» բաժնի ուսանողների հանդիպումը «Armenia Travel» ընկերության ներկայացուցիչների հետ

Մարտի 22, 2018

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում մարտի 21-ին «Տուրիզմի արդիական հարցերը» թեմայով միջոցառում անցկացնելու նպատակով կենտրոն այցելեցին «Armenia Travel» տուրիստական ընկերության ներկայացուցիչները, որոնք հանդիպեցին «Տուրիզմի կառավարում» բաժնի մագիստրանտների հետ: Ընկերության նախագահ Մարինա Կպրյանը միջոցառման ընթացքում մագիստրանտներին ծանոթացրեց իրենց գործունեությանը, ինչպես նաև ներքին ու միջազգային տուրիզմի զարգացման հեռանկարներին: Տուրընկերության գլխավոր տնօրեն Արմեն Կպրյանն էլ մագիստրանտներին ծանոթացրեց իրենց կողմից 2017թ. Ծաղկաձորում կազմակերպված կրթական տուրիզմի, ինչպես նաև «EPIK school»-ը միջազգային շուկա ուղղորդելու ծրագրերին։ Ելույթ ունեցան նաև մագիստրանտները  և շնորհանդեսներով ներկայացրին տուրիզմը Հայաստանում: