Մենք հիշում և դատապարտում ենք
Ապրիլի 23, 2020Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
Բազմահազար մարդիկ ամեն տարի այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:
Այս տարի , ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, ՀՀ Կառավարությունը կոչ է արել մնալ տանը և չմասնակցել բազմամարդ միջոցառումների:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի անձնակազմն ու մագիստրանտները հիշում և դատապարտում են 1915 թ.-ի ոճրագործությունները և պատրաստվում են միասնաբար իրենց տների պատուհաններին մեկական մոմ վառել` ի նշան հարգանքի և խոնարհումի:
Ստորև կարող եք դիտել ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրանտների պատրաստած տեսանյութը.