28 Դեկ
«Վիզգրադ» կրթաթոշակային ծրագիր
Դեկտեմբերի 28, 2015«Վիզգրադ» կրթաթոշակները խթանում են մագիստրոսական և հետբուհական (ասպիրանտական/դոկտորական) ուսումնասիրությունների/հետազոտությունների իրականացումը V4 տարածաշրջանի բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ նկատի ունենալով Արևելյան գործընկերության երկրների գիտնականներին, որոնք այդ երկրների քաղաքացիներ են:
Իրավասու հայտատուներ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա:
Հիմնական մանսրամասներ՝
- նվազագույն ուսման տևողությունը՝1 կիսամյակ, առավելագույնը՝ 2 կամ 4 կիսամյակ (միայն մագիստրոսի մակարդակ)
- ուսումնասիրություն / հետազոտություն V4 տարածաշրջանի յուրաքանչյուր հավատարմագրված պետական կամ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունում (Չեխիա, Հունգարիայի Հանրապետություն, Լեհաստանի Հանրապետություն և Սլովակիայի Հանրապետություն)
- ամբողջ կրթաթոշակային ժամանակահատվածը անցկացնել հյուրընկալող հաստատությունում
- ծրագիրը չի նախատեսում համատեղ մագիստրոսական ծրագրեր (կրկնակի կամ բազմակի աստիճան)
Աջակցություն՝
- յուրաքանչյուր գիտնականին կիսամյակը՝ € 2300, յուրաքանչյուր հյուրընկալողին կիսամյակը՝ € 1500
- առանձին ճանապարհորդական դրամաշնորհին դիմելու հնարավորություն, եթե բնակության վայրը ավելի քան 1,500 կմ հեռավորության վրա է:
Մանրամասների համար այցելել ՝ http://visegradfund.org/scholarships/visegrad-scholarships-at-osa/