7 Օգս
«Վիզգրադ» դրամաշնորհային ծրագիր
Օգոստոսի 7, 2016«Վիզգրադ» միջազգային հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ V4 EaP տարածաշրջանի համար (Չեխիա, Հունգարիայի  Հանրապետություն, Լեհաստանի Հանրապետություն և Սլովակիայի Հանրապետություն, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) հետևյալ թեմատիկ ուղղություններով՝ 
1. առողջապահություն 
2. կրթություն 
3. գյուղական համայնքների զարգացում
4. պատշաճ պետական կառավարում:
Նախագծերում պետք է ընդգրկվեն Արևելյան գործընկերության առնվազն մեկ երկիր (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) և V4 տարածաշրջանի երեք տարբեր երկիր (Չեխիա, Հունգարիայի  Հանրապետություն, Լեհաստանի Հանրապետություն և Սլովակիայի Հանրապետություն):
Մանրամասների համար այցելեք՝ http://visegradfund.org/news/2016/08-01-call/
