«Վիզգրադ+» դրամաշնորհային ծրագիր
Սեպտեմբերի 4, 2017«Վիզգրադ» միջազգային հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ V4 EaP տարածաշրջանի համար (Չեխիա, Հունգարիայի Հանրապետություն, Լեհաստանի Հանրապետություն և Սլովակիայի Հանրապետություն, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
1. առողջապահություն
2. կրթություն
3. գյուղական համայնքների զարգացում
4. պատշաճ պետական կառավարում
5. օրենսդրություն և արդարադատություն
6. հաղորդակցություն, ԶԼՄ և տեղեկատվության հասանելիություն
7. քաղաքացիական հասարակության զարգացում՝ մարդու իրավունքներ և փոքրամասնություններ
Նախագծերում պետք է ընդգրկվեն Արևելյան գործընկերության առնվազն մեկ երկիր (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) և V4 տարածաշրջանի երեք տարբեր երկիր (Չեխիա, Հունգարիայի Հանրապետություն, Լեհաստանի Հանրապետություն և Սլովակիայի Հանրապետություն):
Դիմելու վերջնաժամկետը՝ 1 հոկտեմբեր 2017թ.
Մանրամասների համար այցելեք՝ http://visegradfund.org/grants/visegrad-grants/visegrad-plus/