Ասպիրանտի Էրազմուս+ փոխանակման ծրագիր. Լիլի համալսարան (Ֆրանսիա)
Սեպտեմբերի 18, 2024Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Լիլի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագիրը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտների համար:
Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2024-2025 ուսստարում ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտներին 5 ամիս տևողությամբ հետազոտություն իրականացնել Լիլի համալսարանում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ սեպտեմբերի 27-ը ներառյալ, անգլերեն լեզվով PDF ձևաչափով, /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ուղարկել ստորև պահանջվող փաստաթղթերը հետևյալ էլ. հասցեներին՝ ella.papikyan@isec.am և lilit.sargsyan@isec.am:
Վերնագրում նշել՝ "Erasmus+ 2024 PhD mobility application".
Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
- Ինքնակենսագրական (ձևաչափը տես https://europass.cedefop.europa.eu/)
- Երաշխավորագիր գիտական ղեկավարից
- Մոտիվացիոն նամակ
- Հետազոտական պլան
- Տեղեկանք ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի բաժնից
Լիլի համալսարանի վեբկայքը՝ https://international.univ-lille.fr/en/
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: