Թուրքերեն լեզվի դասընթացներ ԳԿՄԿ-ում
Սեպտեմբերի 17, 2018Սույն թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների և արևելագիտության ամբիոնները հրավիրում են թուրքերեն լեզվի (Türkçe) դասընթացների՝
- «Քերականական հմտությունների բարելավում»,
- «Բանավոր խոսքի զարգացում»,
- «Իրավիճակային թուրքերեն»:
Դասերն անցկացվելու են հատուկ մշակված մեթոդներով և դասագրքերով: Յուրաքանչյուր թեմա պարունակում է թեմատիկ բառապաշար, աուդիո նյութեր, ֆիլմերի դիտում, քննարկումներ, դերային խաղեր:Դասընթացներն անցկացվում են բացառապես թուրքերենով, ինչը նպաստում է բանավոր խոսքի և քերականական հմտությունների արագ զարգացմանը:
Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ: Ի դեպ, թուրքերենի իմացության մակարդակն ստուգող թեստավորումն անվճար է, իսկ ամսական վճարը` 5000 դրամ:
Մանրամասների համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների կամ արևելագիտության ամբիոն (11-րդ հարկ), կամ զանգահարել սույն թվականի սեպտեմբերի 15-ից հետևյալ հեռախոսահամարներով`
098 090320
060 62 36 00
010 565211