Սոչիում կայանալիք զբոսաշրջության (տուրիզմի) միջազգային SIFT – 2019 ֆորում՝ «Ճանապարհորդություն դեպի Ռուսատան»
Նոյեմբերի 7, 20192019 թ. նոյեմբերի 21-22 Սոչի քաղաքաք-առողջարանում տեղի կունենա SIFT–2019 միջազգային զբոսաշրջության (տուրիզմի) ֆորումը: Այն ներգնա և արտագնա տուրիզմի կարևոր հարթակներից մեկն է, որում ներկայացվում է Ռուսաստանի զբոսաշրջության նոր հայեցակարգը: Ամենակարևորը՝ հայեցակարգն ուղղված է բացահայտելու ռուսաստանյան զբոսաշրջային ծառայությունների շուկայի մեծ ներուժը և ապահովելու այս բնագավառի մասնագետների աշխատանքային լավագույն պայմանները:
Առաջին անգամ «Ռոզա Հոլ» համալիրի բազմաֆունկցիոնալ հարթակում կկայանա զբոսաշրջային արդյունաբերության երկու խոշոր միջոցառումների՝ SIFT–2019 Միջազգային զբոսաշրջության (տուրիզմի) ֆորումի և Համառուսաստանյան տուրօպերատորների և տուրգործակալների կոնգրեսի ինտեգրումը:
Ֆորումի կազմակերպիչներն են Կրասնոդարի մարզի աշխատակազմը, Կրասնոդարի մարզի առողջարանների, զբոսաշրջության և օլիմպիական ժառանգության նախարարությունը, Սոչի քաղաքի աշխատակազմը:
Ցուցահանդես-էկսպոզիցիայի կազմակերպիչն է «ՍՈՈՒԴ» - «Սոչիի ցուցահանդեսներ» կազմակերպությունը: Ֆորումի գործարար ծրագրի համակարգողն է «Ալեան տուրօպերատորը»:
IV Համառուսաստանյան տուրօպերատորների և տուրգործակալների կազմակերպիչն է Տուրինդուստրիայի ռուսաստանյան միությունը:
Սոչի քաղաքում տեղավորման և տրանսպորտային լոգիստիկայի համակարգողն է «Ռիվյերա Սոչի» տուրօպերատորը:
Միջոցառումների անցկացման վայրերն են Նաբերեժնայա Լավանդա 6, Էստոսադոկ գյուղը, «Ռոզա Հոլ» բազմաֆունկցիոնալ համերգային համալիրը:
Ավելի մանրամասն կարդացեք հետևյալ հղումով՝ http://www.soud.ru