"Վտանգի գնահատում և աղետների ռիսկի կառավարում (ԱՌԿ)" դասընթաց
Փետրվարի 10, 20212021թ. փետրվարի 22-ից մարտի 5-ը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը անցկացնելու է «Վտանգի գնահատում և աղետների ռիսկի կառավարում (ԱՌԿ)» թեմայով դասընթաց: Դասընթացի նյութը մշակվել է Ժնևի համալսարանի մասնագետների հետ համատեղ: Դասերը կանցկացվեն առցանց, շաբաթական երեք անգամ, յուրաքանչյուր դասի տևողությունը՝ 1 ժամ: Նախատեսվում են դաշտային աշխատանքներ, որոնց ընթացքում կիրականացվի սողանքի քարտեզագրում, վտանգի և ռիսկի նախնական գնահատում, ինչպես նաև մոնիթորինգային համակարգերի հետ ծանոթացում:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև փետրվարի 15-ը լրացնել ստորև ներկայացված հարցաթերթիկը:Մասնակիցների քանակը սահմանափակ է:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 098 494041 հեռախոսահամարին կամ գրել igityanhayk@gmail.com էլ. հասցեին:
Գրանցվել այստեղ: