Ասպիրանտի Էրազմուս+ փոխանակման ծրագիր. Միջազգային Տելեմատիկ համալսարան (Իտալիա)
Սեպտեմբերի 16, 2024Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Միջազգային Տելեմատիկ համալսարանի (Իտալիա) միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագիրը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի ասպիրանտների և հայցորդների համար:
Շարժունության ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2024-2025 ուս տարվա, 2-րդ կիսամյակում ՀՀ ԳԱԱ վերոնշյալ ինստիտուտների ասպիրանտներին և հայցորդներին 3 ամիս տևողությամբ հետազոտություն իրականացնել Միջազգային Տելեմատիկ համալսարանում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ սեպտեմբերի 27-ը ներառյալ, անգլերրեն լեզվով, PDF ձևաչափով /որպես մեկ pdf փաստաթուղթ/, ուղարկել ստորև պահանջվող փաստաթղթերը հետևյալ էլ. հասցեին՝ ella.papikyan@isec.am:
Վերնագրում նշել՝ "Erasmus+ 2024 PhD mobility application".
Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
- Ինքնակենսագրական (ձևաչափը տես https://europass.cedefop.europa.eu/)
- Երաշխավորագիր գիտական ղեկավարից
- Մոտիվացիոն նամակ
- Հետազոտական պլան
- Տեղեկանք ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի բաժնից
Միջազգային Տելեմատիկ համալսարանի վեբկայքը՝ https://www.uninettunouniversity.net/en/offertaformativa.aspx
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98 կամ նամակ հղել հետևյալ էլ. հասցեին՝ ella.papikyan@isec.am: