Գլխավոր էջ





12 Հնս

Ամառային իրավաբանական դպրոցի ընդունելություն

Հունիսի 12, 2019

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնը, հանրային կապերի և կարիերայի բաժինը, ՈւԳԸ-ն հասարակության իրավագիտակցության բարձրացման նպատակով կազմակերպում են իրավագիտական անվճար դասընթացներ՝ «Իրավունքի իմացությունը ինքնավստահության գրավական» խորագրով:

Դասախոսություններով հանդես կգան ոլորտի լավագույն մասնագետները:

Դասընթացները կկազմակերպվեն ս. թ. հուլիսի 2-ից՝ երեկոյան ժամերին, շաբաթական երեք օր հաճախականությամբ:

Վերջում մասնակինցերը կստանան մասնակցության հավաստագրեր: Հավաստագրեր ստանալու համար անհրաժեշտ պայման է ունկնդրի առնվազն 2 դասախոսության մասնակցելը:

Դպրոց ընդունվելու համար կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող (ուսանող կամ շրջանավարտ) բոլոր անձինք:

Ընդունելությունը կիրականացվի երկու փուլով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն և հարցազրույց:

Թերի դիմում հայտ ներկայացնողները ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ  հարցազրույցին։


Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս. թ. հունիսի 28-ն է:

Դիմումի փաթեթը ներառում է.

  • Ինքնակենսագրություն (CV)


Անհրաժեշտ փաստաղթերը ուղարկել mikichparsadanyan@mail.ru էլեկտրոնային հասցեին:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 055-61-71-13, կամ գրել հետևյալ էլ. հասցեներին mikichparsadanyan@mail.ru կամ mikich.parsadanyan@isec.am:


Դասախոսություններով հանդես կգան`

Լիլիթ Խառատյան - Մարդու իրավունքներ


Մարինե Ֆարմանյան - Երեխաների իրավունքները, ծնողների իրավունքներն ու պարտականությունները: Անչափահասների նկատմամբ  քրեական դատավարության առանձնահատկությունները:

Անուշ Գասպարյան - Անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի վերաբերյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի համատեքստում), Քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելը, Մեղքի ձևերը և հանցագործության սուբյեկտը, Հարցաքնության կարգը, հարցաքննության տևողությունը, Նախաքննության մարմինները:

Նորայր Նորիկյան -
Զինվորական իրավունք, Սահմանադրական իրավունք:

Գևորգ Հակոբյան - Ապակենտրոնացված գույքային էլեկտրոնային փաստաթղթերի (ԱԳԷՓ) գործող իրավական կարգավիճակը Հայաստանում (կրիպտոարժույթներ, պարտավորական իրավունքներ հավաստող ԱԳԵՓ): Ապակենտրոնացված գույքային էլեկտրոնային փաստաթղթերի (ԱԳԷՓ) գործող իրավական կարգավիճակի խնդիրները Հայաստանի իրավական համակարգում (գործարքներ, ICO, SCO և այլն):

Սիմոն Բաբայան - Պայմանագրային իրավունք: