ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում կազմակերպվում են ամառային երկշաբաթյա դասընթացներ
Հունիսի 15, 2016ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում  կազմակերպվում են ամառային երկշաբաթյա դասընթացներ` «Բիզնես կառավարման այբուբեն և առաջընթաց» և «Ժամանակի կառավարում ու կարգապահություն»։
Դասընթացների սկիզբը՝  ս/թ հուլիսի 5-ից։
Գրանցվելու համար դիմել ս/թ հունիսի 20-ից հուլիսի 3-ը։
Դասընթացները կանցկացվեն կառավարման խաղային ինտերակտիվ մոդելներով։
Դասընթացները կվարի հայրենական և միջազգային աշխատանքային փորձ ունեցող ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոս, տնտ․ գ․ թ․ Զարա Հ․ Մկրտչյանը։
Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել ավագ դպրոցների աշակերտներ և շրջանավարտներ,  բակալավրիատի ուսանողներ և շրջանավարտներ (անկախ մասնագիտությունից),  բուհը վաղուց ավարտած, բայց ներկայումս աշխատանք չունեցող մասնագետներ (անկախ մասնագիտացումից), ինչպես նաև բարձրագույն կրթություն և աշխատանք ունեցողներ։
Ամառային դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն (առկայության դեպքում), կատարել վճարում և ակտիվ մասնակցել դասընթացներին։
 
| Երկշաբաթյա ժամանակահատվածը | Շաբաթվա օրերը | Տևողությունը | Վճարը | Գրանցումը | 
| «Բիզնես կառավարման այբուբեն և առաջընթաց» | ||||
| Հուլիսի 5-ից հուլիսի 19-ը | Երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ | Օրական 2 ժամ | 20000 ՀՀ դրամ | Հունիսի 20-ից հուլիսի 3-ը, ժ. 12.00-15.00 | 
| «Ժամանակի կառավարում և կարգապահություն» | ||||
| Հուլիսի 5-ից հուլիսի 19-ը | Երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ | Օրական 1 ժամ | 10000 ՀՀ դրամ | Հունիսի 20-ից հուլիսի 3-ը, ժ. 12.00-15.00 | 
Խմբերը կձևավորվեն նվազագույնը 12 մասնակիցների առկայության դեպքում։
Հասցե՝ ք․Երևան, Մ. Բաղրամյան 24 դ, Գիտակրթական միջազգային կենտրոն, 2-րդ հարկ:
Հեռախոս՝  095 735766:
