Սեմինարներ և տեսագործնական վերապատրաստում տնտեսագիտության ոլորտում բոլոր հետաքրքվողների համար
Հոկտեմբերի 31, 20171. ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտական լաբորատորիան և շրջանավարտների հետ կապի և կարիերայի բաժինը համատեղ կազմակերպում է սեմինարներ, որոմց նպատակն է` աջակցել գործարար ծրագրերի(start up-երի) հիմնադրման և արդյունավետ կառավարման ոլորտում հետաքրքրված անձանց մասնագիտական հմտությունների զարգացմանը, տնտեսագիտության տարբեր բնագավառներում ժամանակակից տեսական ու գործնական գիտելիքների ձեռքբերմանը:
2. Սույն ծրագիրը բացառիկ և հիանալի հնարավորություն է արդիական տեսագործնական գիտելիքներ ստանալու, գործարար հմտությունները զարգացնելու և դրանք բիզնեսի տարբեր ոլորտում գործնական կիրառելու համար:
3. Դասընթացներն անցկացվելու են ս.թ. նոյեմբերի 14-24-ը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում (ք. Երևան, Բաղրամյան 24 դ):
4. Սեմինարների թեմաներ
Բիզնես-ռիսկերի կառավարում
Ինովացիոն ներդրումներ
Գործարար հարաբերությունների իրավական կարգավորում
Ձեռնարկատիրություն և կառավարման ժամանակակից տեխնոլոգյաներ
Մարքեթինգային գործիքներ և բրենդի առաջմղում
Թվային մարքեթինգ և կրեատիվ մտածելակերպ
Բիզնեսի ֆինանսական կառավարում:հարկեր և հարկային վարչարարություն
PR-ի դերը բիզնեսում
Մրցակցային միջավայրի կարգավորման առանձնահատկություններ:
5. Սեմինարների յուրաքանչյուր օր նվիրված կլինի մեկ թեմայի, իսկ սեմինարների վերջին՝10-րդ օրը նվիրված կլինի գործնական հարցերի քննարկմանը բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ:
6. Ծրագրին կարող են մասնակցել տնտեսագիտության տարրական գիտելիքների տիրապետող բոլոր այն անձիք (առանց մասնագիտական սահմանափակման), ովքեր ցանկություն ունեն հիմնադրել ու զարգացնել սեփական բիզնեսը և իրենց բիզնես գաղափարների իրականացման համար փնտրում են համապատասխան հնարավորություններ, ինչպես նաև հետաքրքրված են ժամանակակից բիզնեսի արդյունավետ կառավարման գործընթացներով:
7. Սեմինարները կազմակերպվում են անվճար հիմունքներով:
8. Սեմինարների մասնակիցները կընտրվեն հարցազրույցի միջոցով: Անհրաժեշտ տվյալների թերի կամ ոչ պատշաճ տրամադրման դեպքում դիմում-հայտերը չեն դիտարկվի: Հարցազրույցը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը 15:00-ին:
9. Սեմինարների մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր։
10. Սեմինարներին մասնակցելու համար ինքնակենսագրությունը պետք է ուղարկել edgarhakobyan7@gmail.com էլ. հասցեին։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 055617113, 099329141 հեռախոսահամարներին։