2 Դեկ
Սեմինար՝ նվիրված պատկերներում անձի ճանաչման և նույնականացման խնդիրներին
Դեկտեմբերի 2, 2016Էրասմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 5-7-ը Տուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (IRIT -Institut de Recherche en Informatique de Toulouse – Toulouse Institute of Computer Science Research) պրոֆեսոր Ֆիլիպ Ջոլին սեմինար կանցկացնի ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում՝ նվիրված պատկերներում անձի ճանաչման և նույնականացման խնդիրներին: Սեմինարը բաց է նշված թեմայով հետաքրքրվող բոլոր հետազոտողների, ասպիրանտների և մագիստրանտների համար:
Կից՝ օրակարգը: