Էրազմուս+ ծրագրի Միջազգային կրեդիտային շարժունության գործողության դիմումների ներկայացման երկրորդ փուլ
Հունիսի 27, 2016Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության դիմումների ընդունման առաջին փուլի արդյունքում ավելացած դրամական միջոցներով պայմանավորված՝ տասը Ազգային գործակալություններ որոշել են բացել դիմումների ընդունման երկրորդ փուլ Արևելյան գործընկերության երկրների համար 2016 թ. մրցույթի ներքո: Ընդհանուր հասանելի բյուջեն 1.8 մլն. եվրո է, որը կֆինանսավորի մոտ 500 լրացուցիչ շարժունություն: 
Դիմումների ներկայացման երկրորդ փուլի վերջնաժամկետն է 2016 թ. սեպտեմբերի 15-ը` ժամը 12:00 (բրյուսելյան ժամանակով): Ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատություն իրավասու է մասնակցել մրցույթին:
Ծրագրային երկրները թվարկված են ստորև բերված աղյուսակում՝
| Ծրագրային երկիր | Հասանելի գումար   | 
| Խորվաթիա | € 104,486 | 
| Դանիա | € 160,294 | 
| Ֆինլանդիա | € 130,771 | 
| Մակեդոնիա | € 7,816 | 
| Իսլանդիա | € 52,214 | 
| Իռլանդիա | € 262,000 | 
| Լատվիա | € 2,597 | 
| Մալթա | € 29,630 | 
| Հոլանդիա | € 292,164 | 
| Միացյալ Թագավորություն | € 1,063,795 | 
Հիշեցնում ենք, որ դիմորդը պետք է լինի բարձրագույն ուսումնական հաստատություն (բուհ), որը գրանցված է վերոնշյալ երկրներում: Բուհը պետք է դիմի իր իսկ երկրի ազգային գործակալություն (Արևելյան գործընկերության երկրի իր գործընկեր համալսարանի անունից)՝ ուղարկելու կամ ընդունելու ուսանողներ և/կամ աշխատակիցներ ուսումնառության, դասավանդման կամ վերապատրաստման համար: Դիմող բուհը պետք է ունենա Բարձրագույն կրթության Էրազմուսի կանոնադրություն: 
