Դասախոսությունների շարք՝ նվիրված Գիտության համաշխարհային օրվան՝ հանուն խաղաղության և զարգացման
Նոյեմբերի 9, 2022ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը Գիտության համաշխարհային օրվան* ընդառաջ ս.թ. նոյեմբերի 10-ին հրավիրում են մասնակցելու հրապարակային դասախոսությունների՝ հետևյալ օրակարգով.
Բացման խոսք՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյան
Ողջույնի խոսք՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյան։
Դասախոսություններ
1. Թեմա՝ «Ինչ է էթնոգենոմիկան»
Բանախոս՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյան
2. Թեմա՝ «Ոգեզէն» թուային հարթակի ճարտարապետութիւնը»
Բանախոս՝ ֆիզ-մաթ․ գիտությունների թեկնածու, «Իրական դպրոցի» տնօրեն Վահագն Պողոսյան
Միջոցառումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ 10-րդ հարկի Կարմիր դահլիճում ս.թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին:
* Գիտության համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 20 տարի առաջ՝ 2002 թ.-ի նոյեմբերի 10-ին: Գիտության օր նշելու առաջարկ արվել է 1999 թ.-ին` Բուդապեշտում կայացած Գիտության համաշխարհային գիտաժողովի ժամանակ՝ գիտության և հասարակության միջև շփումը սերտացնելու նպատակով: 2001 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 10-ը պաշտոնապես հայտարարեց որպես Գիտության համաշխարհային օր՝ հանուն խաղաղության և զարգացման, որը 2002 թ.-ի նոյեմբերի 10-ից ամեն տարի լայնորեն նշվում է ամբողջ աշխարհում: