ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում ռուսաց լեզվի դասընթացների մեկնարկի մասին
Հոկտեմբերի 8, 2015ՀՀ ԳԱԱ  Գիտակրթական միջազգային կենտրոնում  ս.թ. նոյեմբերի 2-ից սկսվում են ռուսաց լեզվի դասընթացներ ցանկացողների համար: Դասընթացները կվարեն բարձր  որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ունեն հարուստ փորձ, միջազգային որակավորում ռուսաց լեզվի դասավանդման բնագավառում: Խմբերում նախատեսվում է ընդգրկել 6-7 հոգի:  Ուսուցման տևողությունը՝ 3 ամիս  ըստ փուլերի. 1 փուլ՝ բազային, 2 փուլ՝ միջին, 3 փուլ՝ բարձր  /մասնագիտական /:  Դասընթացները կազմակերպվում են շաբաթական 2 անգամ՝ 2 ժամ տևողությամբ 1 և 11 փուլերի համար, 3 փուլի համար՝ շաբաթական 3 անգամ՝ 1,5 ժամ: Դասընթացների  գնացուցակին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աղյուսակում:
 
Ռուսաց լեզվի դասընթացների գնացուցակ
 
| 1. Բազային փուլ | ||
| խմբակային | անհատական | |
| 20,000 ՀՀ դրամ | 30,000 ՀՀ դրամ | |
| 2. Միջին փուլ | ||
| 20,000 ՀՀ դրամ | 30,000 ՀՀ դրամ | |
| 3. Բարձր փուլ | ||
| 25,000 ՀՀ դրամ | 35,000 ՀՀ դրամ | |
Գրանցվելու, թեստավորման և դասընթացներին առնչվող հարցերի վերաբերյալ  դիմել մինչև ս.թ. հոկտեմբերի 29 –ը:
Հեռ./010/ 56 80 14 երեքշաբթի –ուրբաթ օրերին, ժ. 13.00 – 17. 00,
      /098/ 583 086
Հասցե` Մարշալ Բաղրամյան 24 դ,  ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն /ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գրադարանի շենք/,  7-րդ հարկ, 706 սենյակ, ժ. 13.00 – 17. 00
Էլեկտրոնային հասցե` isecrussian@gmail.com
