Գլխավոր էջ





10 Հոկ

Ռուսերենի դասընթացներ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Հոկտեմբերի 10, 2018

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնին կից գործող «Օտար Լեզուների և Միջմշակութային Հաղորդակցության Ակումբը» մշակել է ռուսաց լեզվի «Խոսենք ռուսերեն» արագընթաց գործնական դասընթացներ, որոնք նախատեսված են ռուսերենի սկսնակ, միջին և բարձր մակարդակի ուսանողների համար՝

«Ընդհանուր ռուսերեն»;

«Մասնագիտական ռուսերեն (բնագիտական ուղղվածությամբ)»;

«Մասնագիտական ռուսերեն» (հումանիտար ուղղվածությամբ);

«Ռուսերենը գործարարների համար»;

«Ռուսերենը զբոսաշրջիկների համար»;

«Ռուսերենի արագընթաց դասընթաց»;

«Իրավիճակային ռուսերեն»:

Դասընթացը հնարավորություն կտա մասնակիցներին բարելավել ռուսերենի հմտությունները և ծանոթանալ ռուսերենի խոսքային էթիկետի առանձնահատկություններին:

Գործնական ռուսաց լեզվի դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են սովորել ռուսերենի հնչյունաբանական քերականական և բառապաշարանային համակարգերը:

Դասընթացների հիմնական նպատակն է օգնել նրանց, ովքեր ցանկանում են հաղորդակցվել ռուսերենով, նպաստել բանավոր խոսքի զարգացմանը: Դասընթացը նախատեսված է ինչպես նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում ռուսերենում,  այնպես էլ նրանց, ովքեր տիրապետում են ռուսերենին և ցանկանում են ընդլայնել և բարելավել իրենց գիտելիքները:

Դասերն անցկացվում են հավաստագրված մասնագետի կողմից հատուկ մշակված նորարարական մեթոդներով: Յուրաքանչյուր թեմա պարունակում է թեմատիկ բառապաշար, աուդիո և վիդեո նյութեր, ֆիլմերի դիտում, քննարկումներ, դերային խաղեր: Դասընթացներն անցկացվում են բացառապես ռուսերենով, ինչը նպաստում է բանավոր խոսքի արագ զարգացմանը:

ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ: Ի դեպ, ռուսերենի իմացության մակարդակն ստուգող թեստավորումն անվճար է, իսկ ամսական վճարը` 5000 դրամ:

Մանրամասների համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոն (11-րդ հարկ), կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`

096 05 99 88

  060 62 36 00