Գլխավոր էջ





13 Նմբ

Ռուսերենի անվճար դասընթացներ

Նոյեմբերի 13, 2014

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը «Ռուսական գրքի տան» հետ համատեղ իրականացնում է անվճար ռուսաց լեզվի դասընթացներ: Դասընթացի տևողությունը` երեք ամիս, շաբաթը 2 անգամ 1,5 ժամ տևողությամբ: Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու են հավաստագրեր: Գրանցվելու համար` մինչև ս.թ. նոյեմբերի 13-ը ներառյալ անհրաժեշտ է անձնագրի պատճեն ներկայացնել «Շրջանավարտների միավորման և զբաղվածության կենտրոն»՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ 4-րդ հարկ: