Գլխավոր էջ





12 Փտր

Հայտարարություն

Փետրվարի 12, 2019

 

Մեկնարկեց 2016թ-ի 02-06-ը մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է 2016 թվականի ապրիլի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների փաստաթղթերի ընդունելություն՝ ըստ առաջադիմության, մասնակի՝ 20 տոկոսի չափով զեղչի տրամադրման նպատակով: Տեղեկացնում ենք, որ բուհի կողմից և ՀԵՀ ու ՀՀ ԿԳՆ կողմից տրամադրվող ընդհանուր գումարը չպետք է գերազանցի ուսման վարձավճարի 50 տոկոսը: Փոխհատուցումը իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ