Գլխավոր էջ





Բաց դասախոսություն



 Սիրով տեղեկացնում ենք ձեզ առաջիկա բաց դասախոսության մանրամասների մասին:
Մայք Միմիրինիսը (Անգլիա, ՄԹ, Միդլսեքս համալսարան) կներկայացնի «Բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների` ուսումնառության նկատմամբ մոտեցումների և նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջև փոխհարաբերությունները» թեմայով դասախոսություն: Այն տեղի կունենա 2012թ. մայիսի 25-ին` ուրբաթ օրը, ժամը 14:00, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի շենքում /լսարան 2.1/: Այս միջոցառումը բաց է հանրության համար:

Հասցե` Մարշալ Բաղրամյան պողոտա 24դ /ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի շենք/:


Բաց դասընթացն անց է կացվում Տեմպուսի «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» նոր մագիստրոսական ծրագրի շրջանակներում:
Բանախոս` Մայք Միմիրինիս
ՄԲ Միդլսեքսի համալսարան

Համառոտագիր
Քանի որ համակցված ուսուցումը բարձրագույն ուսուցման համակարգում գնալով ավելի է տարածվում` տեխնոլոգիական հնարավորությունների ենթատեքստում, որը պահանջում է բարձրացնել ուսանողների ուսումնառության մակարդակը, շատ կարևոր է դառնում գնահատել այդ հրամայականները, ինչպես նաև կարևորվում է տեխնոլոգիական առաջընթացի ազդեցության ուսումնասիրումը ուսանողների ուսումնառության գործում:

Սիրով սպասում ենք ձեզ: