Գլխավոր էջ





5 Հնվ

Ասպիրանտների շարժունության հնարավորություն Լեհաստան՝ «PROM» ծրագրի շրջանակներում

Հունվարի 5, 2022

Կրակովի մանկավարժական համալսարանը (տես հղումը https://www.up.krakow.pl/en/) հնարավորություն է ընձեռում ՀՀ ԳԱԱ և/կամ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մինչև 40 տարեկան ասպիրանտների համար այցելել Կրակովի մանկավարժական համալսարան՝ մասնակցելու գիտաժողովներին և ամառային/ձմեռային դպրոցներին, ինչպես նաև կազմակերպել կարճաժամկետ այցելություն համալսարանի ցանկացած ամբիոնում ասպիրանտական թեզի/գիտական աշխատանքի համար նյութեր ձեռք բերելու համար:

Նշենք, որ Կրակովի մանկավարժական համալսարանը պատասխանատու է Լեհաստանի Ակադեմիական փոխանակման ազգային գործակալության (NAWA) կողմից ֆինանսավորվող «PROM» ծրագրի համար, որը հնարավորություն է տալիս ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին մասնակցել միջազգային կրթաթոշակային փոխանակման ծրագրին և բարելավել գիտական ներուժը և կարողությունները:

Կրակովի մանկավարժական համալսարանը ֆինանսապես աջակցում է PROM ծրագրի շրջանակներում իրականացվող շարժունությանը (ճանապարհածախս, կացարան, անհրաժեշտության դեպքում այլ վճարներ տեղում կփոխհատուցվեն):

Ծրագրի հայտերի ներկայացման ընթացակարգը հրապարակված է PROM ծրագրի կայքում (տես ընթացակարգը՝  https://prom.up.krakow.pl/en/recruitment-procedure/):

Պարտադիր ծանոթանալ նաև ծրագրի կանոնակարգին https://prom.up.krakow.pl/wp-content/uploads/sites/38/2020/11/PROMregulations.pdf և դիմումաձևին:

Լրացված դիմումաձևը և պահանջվող փաստաթղթերը (ցանկը տես https://prom.up.krakow.pl/en/recruitment-procedure/) ուղարկել prom@up.krakow.pl. Էլ. հասցեին Փաստաթղթերի պատճենը (''CC'') հատվածում ուղարկել նաև հետևյալ էլ. հասցեներին ՝ ella.papikyan@isec.am և arusyak.harutyunyan@isec.am


Շարժունության իրականացման վերջնական ժամկետը՝ 2022 թվականի սեպտեմբերի 22, սակայն նախընտրելի է դիմել հնարավորինս շուտ:

Կրակովի մանկավարժական համալսաարանի կողմից կազմակերպված գիտաժողովների կամ ամառային/ձմեռային դպրոցների վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝


Թեկնածուները պետք է պարտադիր կերպով 2 դեղաչափով պատվաստված լինեն`Pfizer, Astra Zeneca, Moderna և Johnsson պատվաստանյութերով՝ Լեհաստան մուտք գործելու կանոնների համաձայն:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԳԿՄԿ արտաքին կապերի բաժին՝ հեռ. (+374 60) 623598