Գլխավոր էջ





10 Փտր

Անձնային աճի թրեյնինգ

Փետրվարի 10, 2017

Թրեյնինգավար՝
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Սոցիալական մանկավարժության
ամբիոնի դասախոս Անի Նազարյան 

Անձնային աճի թրեյնինգի նպատակն է՝
Անձի ինքնազարգացման և ինքնիրացման հնարավորությունների խթանումը, ինքնաճանաչողական հմտությունների կատարելագործումը, սեփական կարողությունների, տաղանդների, անձնային ներուժի բացահայտումն ու զարգացումը, ստեղծագործական ունակությունների կատարելագործումը:

Թրեյնինգի ընթացքը՝

  • Անձի զարգացման մակարդակի որոշում՝ հոգեախտորոշիչ թեստերի և մեթոդիկաների միջոցով
  • Անձի ինքնաճանաչմանը, ինքնագնահատականի բացահայտմանն ուղղված հոգեբանական վարժանքներ
  • Անձի կյանքի ուղու հոգեբանական վերլուծություն և անձնական ծրագրերի մշակում: Ամենատարբեր կենսական ոլորտներին(աշխատանք, ընտանիք, ֆիզիկական առողջություն, տնտեսական վիճակ և այլն) առնչվող նպատակների հստակցում: Նպատակների արդյունավետ իրագործմանը միտված հոգեբանական վարժանքներ
  • Անձի արժեքամոտիվացիոն ոլորտի վերլուծություն և արժեքային կողմնորոշումների հիերարխիայի բացահայտում
  • Ինքնավստահության զարգացում և վարքի ագրեսիվ գործելաձևերի շտկում
  • Անձի ստեղծագործական ներուժի բացահայտում և կատարելագործում հոգեբանական տեխնիկաների օգնությամբ
  • Կյանքի ճգնաժամերի հաղթահարմանը և հուզական կայունության ձեռքբերմանը միտված հոգեբանական վարժանքներ

Անձնային աճի թրեյնինգը նախատեսված է հոգեբանների, մանկավարժների, ինչպես նաև սոցիալական ոլորտի մասնագետների համար: Թրեյնինգի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն մասնագիտական և անձնային աճ:
Թրեյնինգն իրականացվելու է  ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանական դիտարանում:
Մասնակիցներին տրվելու են վկայականներ, ինչպես նաև տրամադրվելու են պրակտիկ նյութեր:

Տևողությունը՝  3 ամիս, շաբաթական 2 հանդիպում:

Արժեքը՝  13000 դրամ (յուրաքանչյուր ամսվա համար):

Գ
րանցվելու համար զանգահարել 094315494,  055550383   Անի Նազարյան