Եվրոպական քոլեջի ակադեմիական և կրթաթոշակային ծրագրերին նվիրված առցանց հանդիպում
Նոյեմբերի 26, 2020Սիրով հրավիրում ենք մասնակցելու Եվրոպական քոլեջի ակադեմիական և կրթաթոշակային ծրագրերի ներկայացմանը նվիրված առցանց հանդիպմանը:
Եվրոպական միությունը առաջարկում է մեծ թվով կրթաթոշակներ Եվրոպական հարևանության քաղաքականության երկրների բուհերի շրջանավարտներին` Եվրոպայի քոլեջի Բրյուգեի կամ Նատոլի Վարշավա)ամբիոններում՝ հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Վերոհիշյալ կրթաթոշակները ծածկում են ուսման, ինչպես նաև կացարանի, սննդի և ճանապարհորդության ծախսերը:
Առցանց հանդիպման օրը` 02.12.2020
Առցանց հանդիպման ժամը՝ 14:00
Հանդիպմանը կարող են մասնակցել ԳԿՄԿ մագիստրանտները և ԳԱԱ ասպիրանտները:
Հանդիպմանը գրանցվելու համար հարկավոր է մինչ ս.թ. դեկտեմբերի 1-ը ուղարկել Ձեր անունը և ազգանունը, մասնագիտությունը և կուրսը fordep@isec.am էլեկտրոնային հասցեին: Գրանցումից հետո ձեզ կտրամադրվի հանդիպման հղումը:
Եվրոպայի քոլեջի մասին
Եվրոպայի Քոլեջ ԲՈՒՀ-ը Եվրոպայի ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է հանդիսանում, որը հիմնադրվել է 1949 թվականին։ Եվրոպայի քոլեջը առաջարկում է հետբուհական ծրագիր հետևյալ մասնագիտություններով՝
- Եվրոպական տնտեսական ուսումնասիրություններ (Բրյուգեի ամբիոն)
- Եվրոպական իրավական ուսումնասիրություններ (LLM) (Բրյուգեի ամբիոն)
- Եվրոպական քաղաքական և կառավարման ուսումնասիրություններ (Բրյուգեի ամբիոն)
- ԵՄ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ուսումնասիրություններ (Բրյուգեի ամբիոն)
- Անդրատլանտյան հարաբերություններ (Բրյուգեի ամբիոն)
- Եվրոպական միջառարկայական ուսումնասիրություններ (Նատոլինի ամբիոն)
2021-2022 ուսումնական տարվա համար դիմումներն ընդունվում են մինչև 2021թ. հունվարի 13-ը:
Միջոցառումը կվարի Եվրոպայի քոլեջի 2020 թվականի շրջանավարտ, Քոլեջի շրջանավարտների 2020 թվականի հայաստանյան ներկայացուցիչ Անժելա Մնացականյանը:
Օգտակար հղումներ՝
https://www.coleurope.eu/admission/scholarships/scholarships-country