Գլխավոր էջ





28 Սեպ

Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի առցանց դասընթացներ

Սեպտեմբերի 28, 2020

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցը (https://www.hse.ru/en/en/) լրացուցիչ կրթության համատեքստում շարունակում են համագործակցությունը նոր 2020-2021 ուսումնական տարվա համար: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնների ուսանողները կարող են գրանցվել բարձրագույն տնտեսագիտական դպրոցի առցանց դասընթացներին և այն բարեհաջող ավարտելու դեպքում ստանալ բարձրագույն տնտեսագիտական դպրոցի կողմից տրված հավաստագիր:

Սույն կիսամյակում հասանելի առցանց դասընթացների ցանկը կարող եք գտնել այստեղ:

Գրանցվել կարող եք հետևյալ հղումով այստեղ:

Ռուսերենի իմացության թեստավորումը անցկացվելու է ս.թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:30, առցանց ձևաչափով: