Առցանց դասընթացներ Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցում
Փետրվարի 10, 2020ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը նոր համագործակցություն է սկսում Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի հետ (https://www.hse.ru/en/en/): Այսուհետ լրացուցիչ կրթության համատեքստում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի ուսանողները կարող են գրանցվել բարձրագույն տնտեսագիտական դպրոցի առցանց դասընթացներին և այն բարեհաջող ավարտելու դեպքում ստանալ բարձրագույն տնտեսագիտական դպրոցի կողմից տրված հավաստագիր: Այս տարի ԳԿՄԿ-ն ֆինանսավորելու է ռուսերենի իմացության թեստավորումից առավելագույն միավորներ հավաքած 15 ուսանողների դասընթացների վճարը:
Բաց մի՛ թողեք Ռուսաստանի լավագույն տնտեսագիտական համալսարանում ուսանելու հնարավորությունը:
Ռուսերենի իմացության թեստավորումը անցկացվելու է ս.թ. փետրվարի 15-ին՝ ժամը 12:30, 3.3 լսարանում:
Սույն կիսամյակում հասանելի առցանց դասընթացների ցանկը՝ https://elearning.hse.ru/mirror/pubs/share/315359013?fbclid=IwAR0EScFBOAC2oWTzOIZbTf7fTJgEt9q5k_c-wJXtsRsHUefXosX9fnBJGYE
Ծրագրի կոնտակտային անձ՝ Նանա Մանուկյան, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի տեղակալ, հեռ՝ 010584541, էլ. հասցե՝ nana.manukyan@isec.am