Գլխավոր էջ





18 Հոկ

Առցանց դասընթացներ Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցում

Հոկտեմբերի 18, 2021

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը շարունակում է համագործակցությունը Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի հետ (https://www.hse.ru/en/en/): Այսուհետ լրացուցիչ կրթության համատեքստում 2021-2022թթ. ուս. տարվա, 2-րդ կիսամյակից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բոլոր ամբիոնների ուսանողները, ցանկության դեպքում կարող են գրանցվել բարձրագույն տնտեսագիտական դպրոցի առցանց դասընթացներին և այն բարեհաջող ավարտելու դեպքում ստանալ բարձրագույն տնտեսագիտական դպրոցի կողմից տրված հավաստագիր, որում նշված կլինեն կրեդիտները:

Առցանց դասընթացների վճարը կազմում է  10,000 ՀՀ  դրամ:

Դասընթացները հասանելի են նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոսների համար:

Մասնակցության համար անհրաժեշտ է ռուսերեն լեզվի իմացություն, որը կստուգվի առցանց թեստավորման միջոցով ս/թ. նոյեմբերի 25-ին:

Սույն կիսամյակում հասանելի առցանց դասընթացների ցանկը տես՝ https://elearning.hse.ru/mirror/pubs/share/484387022.pdf

Գրանցման համար այցելել՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScJg-Yv0AnQBIEKf6sr0575n8JKMY8e2gs0JxJuKFwek0Al5w/viewform?vc=0&c=0&w=1&flr=0

Բաց մի՛ թողեք Ռուսաստանի լավագույն տնտեսագիտական համալսարանում ուսանելու հնարավորությունը:

Ծրագրի կոնտակտային անձ՝ Էլլա Պապիկյան, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ, հեռ՝ (+374 60) 623598; Էլ-փոստ՝ ella.papikyan@isec.am