Հայտարարություն
Հոկտեմբերի 26, 2017Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Բնապահպանության և բնօգտագործման» և «Գործարար վարչարարություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կարող են 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակը սովորել Իտալիայի Տուշայի համալսարանում:
Մասնակցության համար անհրաժեշտ է՝
- Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանության և բնօգտագործման» և «Գործարար վարչարարություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող /առկա/,
- Տիրապետել անգլերեն լեզվին՝ Լեզուների Եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան,
- Իտալերեն լեզվի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն:
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը ներառյալ՝ dpipoyan@yahoo.com և arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝
- Մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով, թե ինչու եք ցանկանում ուսանել Տուշայի համալսարանում,
- ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (Europass ձևաչափ),
- Անգլերեն լեզվի հավաստագիր*,
- անձնագրի պատճե:
Ուսուցման լեզուներն են՝ իտալերեն և անգլերեն:
Փաստաթղթային փուլն հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց:
*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույցն անցկացվելու է անգլերեն լեզվով:
Գնահատման չափանիշներն են՝
- Բակալավրի ՄՈԳ
- Միջանկյալ քննությունների արդյունքներ
- Լեզվի իմացություն
Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:
Տուշայի համալսարանի վեբկայքը՝ http://www.unitus.it/
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: